Մահացել է Wonderful Life երգի հեղինակ Քոլին Վիրնքոումբը

12:18 • 27.01.16

Ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է բրիտանական Black խմբի վոկալիստ Քոլին Վիրնքոումբը։ Նա 53 տարեկան էր, գրում է Лента-ն:

 

Նշվում է, որ երաժիշտը վթարի է ենթարկվել 2 շաբաթ առաջ Իռլանդիայում` օդանավակայանի հարևանությամբ: Նա շտապ հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան:

 

«Քոլինը ստացել է լավագույն հնարավոր խնամքը բուժանձնակազմի կողմից: Մենք շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ նրանք կարողացան անել»,- նշել են երգչի կինը և նրա 3 որդիները:
 

Վիրնքոումբը Black խմբի բոլոր երգերի հեղինակն է, այդ թվում` Wonderful Life հիթի, որը ներկայացվել է 1987-ին: Ընդհանուր խումբը ձայնագրել է 8 ալբոմ, վերջինը` 2015-ին: Վոկալիստը թողարկել է նաև մի քանի անհատական սկավառակ։

 

Մահացել է Wonderful Life երգի հեղինակ Քոլին Վիրնքոումբը