Իտալիայում վերականգնել են մաֆիայի կողմից եկեղեցուց գողացված Կարավաջոյի գլուխգործոցը. լուսանկարներ
Daily Mail-ը հայտնում է, որ Կարավաջոյի գլուխգործոցներից մեկի հափշտակումից մոտ հիսուն տարի անց այդ կորած գործը վերականգնվել է:
Խոսքը 17-րդ դարի «Սուրբ ծնունդը Սբ Ֆրանցիսկոսի և Սբ Լորենսի» հետ գլուխգործոցի մասին է: Աշխատանքը 1969-ին առևանգվել էր Սիցիլիայում մաֆիայի կողմից:
Այժմ՝ 21-րդ դարում, սքանավորման վերջին խոսքը հանդիսացող տեխնոլոգիաները թույլ են տվել վերականգնել աշխատանքը, այն էլ՝ 1968-ին արված 4x5 մատնաչափ լուսանկարից:














