Քեյթ Բլանշետը հանդես կգա չեխովյան բեմադրությունում
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեյթ Բլանշետը եկող տարի իր ուժերն առաջին անգամ կփորձի Նյու Յորքի Բրոդվեյ թատրոնում, հայտնում է tass.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ օսկարակիր դերասանուհին գլխավոր դերը կկատարի Անտոն Չեխովի «Անհայրություն» («Безотцовщина») պիեսի անգլալեզու բեմադրությունում։
Հայտնի է, որ Չեխովի ստեղծագործության անգլալեզու ադապտացված տարբերակի սցենարի հեղինակը Բլանշետի ամուսինն է` դրամատուրգ Էնդրյու Ափթոնը: Բրոդվեյի բեմում պիեսը կբեմադրվի «Նվեր» խորագրի ներքո:
Նշենք, որ «Անհայրությունը» Չեխովի ամենաառաջին պիեսն է, որը տաղանդաշատ գրողը գրել է 18 տարեկանում` գիմնազիայում սովորելու տարիներին: Սակայն այս պիեսը հայտնաբերվել է Չեխովի մահից 19 տարի անց։










