Քաղաքացին պայթուցիկն ավտոբուսով տեղափոխում էր տուն՝ մորը պայթեցնելու նպատակով. iravaban.net
Քիչ առաջ նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի պատճառների վերաբերյալ:
Iravaban.net կայքի տեղեկություններով, նախկինում երկու անգամ դատված անձը պայթուցիկն այդ ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթեցնելու նպատակով:
Օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










