Բրյուսելի մահապարտ ահաբեկչի եղբայրը դարձել է Եվրոպայի չեմպիոն և մեկնելու է Ռիոյի Օլիմպիադային

22:27 • 21.05.16

Բելգիացի Մուրադ Լաակրաուին Եվրոպայի թեքվանդոյի առաջնության եզրափակիչ մարտում հաղթանակ է տարել` 6:3 հաշվով: Корреспондент-ի հաղորդմամբ` ոսկե մեդալից բացի մարզիկը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մեկնելու իրավունք է ստացել:

 

Հատկանշական է այն փաստը, որ մարզիկի ավագ եղբայրը` Նաջիմը, Բրյուսելում պայթյուն իրականացրած երկու մահապարտ ահաբեկիչներից մեկն էր:


Ահաբեկչությունից հետո Մուրադը հանդես էր եկել հայտարարությամբ, որ ընտանիքը կապ չի ունեցել եղբոր հետ շուրջ 3 տարի:


Հիշեցնենք, որ  Բրյուսելում 2016-ի մարտին մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել` օդանավակայանում և մետրոյում:


 

Բրյուսելի մահապարտ ահաբեկչի եղբայրը դարձել է Եվրոպայի չեմպիոն և մեկնելու է Ռիոյի Օլիմպիադային