Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալnւթյան պահին դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես. Փաշինյան
16:56 • 07.10.26
Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես։ Ինչքան հասկանում եմ՝ նաև որոշակի վնասվածքներ է ունեցած եղել: Այս մասին Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին:
Placeholder










