Անհաջող կատակ. խաղարկման ընթացքում վարսահարդարիչը վերածվել է «կրականետի» ու վառել կնոջ մազերը (տեսանյութ)

16:16 • 16.06.16

YouTube տեսածառայությունում հայտնվել է մի տեսագրություն, որում մի կին վարսահարդարիչով պատահաբար այրում է իր մազերը։

 

Տեսանյութի նկարագրության մեջ նշվում է, որ հեղինակը ցանկացել է համացանցում հայտնի «չար կատակը» կրկնել, ինչի համար անհրաժեշտ է վարսահարդարիչի մեջ գրգռվածության դեմ մանկական փոշի լցնել և ոչինչ չկասկածող «զոհի» համար տեսանելի վայրում թողնել։

 

Սակայն, ամենայն հավանականությամբ, կատակարարն ալյուր է օգտագործել, որն, ի տարբերություն տալկի, ուժեղ տաքացման դեպքում կարող է բռնկման հանգեցնել, գրում է lenta.ru-ն։

 

 

Անհաջող կատակ. խաղարկման ընթացքում վարսահարդարիչը վերածվել է «կրականետի» ու վառել կնոջ մազերը (տեսանյութ)