Դեռևս անհնար է կանխատեսել Brexit-ի հետևանքները Մեծ Բրիտանիայի և Եվրամիության համար. Մերկել
Դեռևս անհնար է կանխատեսել Brexit-ի հետևանքները Մեծ Բրիտանիայի և Եվրամիության համար։ Այսօր գերմանական խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է գերմանական Die Süddeutsche Zeitung-ը։
«Եվրամիությունը նախկինի պես Մեծ Բրիտանիային կարևոր գործընկեր է համարում, Լոնդոնն ինքն էլ պետք է ձգտի ԵՄ-ի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելուն։ Շատ կարևոր է առաջընթացի հասնել եվրաինտեգրման հարցում և թույլ չտալ ԵՄ-ում կենտրոնախույս ուժերի ակտիվացումը», - հայտնել է Մերկելն իր ելույթի ժամանակ։
Այսօր Գերմանիայի խորհրդարանում անցկացվել է արտահերթ նիստ՝ Եվրամիությունից դուրս գալու բրիտանացիների որոշման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի կազմը լքելու հարցով պատմական հանրաքվե է կայացել, որի արդյունքում ընտրողների մոտ 52 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ–ից դուրս գալուն:










