Առաջիկա 15 տարիներին աշխարհում տարբեր հիվանդություններից կարող է մահանալ 69 մլն երեխա՝ չապրելով մինչև 5 տարեկան. ՄԱԿ

10:13 • 28.06.16

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամում (UNICEF) կարծում են, որ առաջիկա 15 տարիներին աշխարհում տարբեր վարակներից և հիվանդություններից կարող է մահանալ 69 միլիոն երեխա՝ չապրելով մինչև հինգ տարեկան, գրում է РИА Новости-ն:

 

Նշվում է, որ կազմակերպությունում առավել խնդրահարույց տարածաշրջան են համարում Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրները: Այս տարածաշրջանում է գրանցվելու 69 միլիոն երեխաների մահվան դեպքերի գրեթե կեսը:

 

Այժմ այս տարածքներում աղքատության պայմաններում է ապրում առնվազն 247 միլիոն երեխա, այսինքն՝ յուրաքանչյուր 3 երեխայից 2-ը: