Երևանյան լճում հայտնաբերվել է տղամարդու դի
Հունիսի 28-ին`ժամը 14.18-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Երևանյան լճում նկատվել է տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:










