Ճապոնական ավիաուղիների օդաչուն ձերբակալվել է թռիչքից առաջ գինովցած վիճակում ոստիկանին ծեծելու համար

12:01 • 28.06.16

Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Japan Airlines (JAL) ավիաընկերության ինքնաթիռի երկրորդ օդաչուին՝ ոստիկանության աշխատակցին ծեծելու մեղադրանքով:

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել թռիչքից առաջ:

 

Ինքնաթիռը պետք է թռչեր Կանաձավա քաղաքից: Թռիչքից առաջ ինքնաթիռի հրամանատարն ու երկրորդ օդաչուն ալկոհոլային խմիչքներ են օգտագործել: Նրանք վիճաբանել են, և երբ ոստիկանությունը փորձել է բաժանել տղամարդկանց, 42-ամյա Սոիտի Տացումին հարվածել է նրան:

 

Ձերբակալությունից հետո օդաչուն հայտարարել է, թե վատ է հիշում տեղի ունեցածը, քանի որ գինովցած է եղել: Միջադեպի հետևանքով դեպի Տոկիո չվերթը չեղարկվել է:

 

Japan Airlines ավիաընկերությունը ստուգում է սկսել օդաչուների շրջանում՝ պարզելու համար իրավախախտներին, որոնք չնայած արգելքին՝ թռիչքից 12 ժամ առաջ ալկոհոլ են օգտագործում: