Լավրովը հուլիսի 4-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ТАСС-ը:
«Նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրների գնահատականի հարցերը, միջազգային ասպարեզում փոխգործակցությունը»,- ասել է Զախարովան:
Արտգործնախարարները նաև կքննարկեն «Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում իրավիճակի ֆոնին ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդեցությունը»:
Մոսկվան հուսով է, որ Երևանում հանդիպումը «բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում կարևոր ներդրում կունենա»:










