Միշել Օբաման դուստրերի հետ մեկնել է Աֆրիկա (լուսանկարներ)
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման Աֆրիկա 6-օրյա այցելության շրջանակում իր դուստրերի` 17-ամյա Մալիայի և 15-ամյա Սաշայի հետ ժամանել է Մարոկկո:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Միշել Օբամայի տվյալ այցելության նպատակն է աֆրիկյան մի շարք աղքատ երկրներում բարձրաձայնել կրթություն ստանալու անհրաժեշտության մասին: Հայտնի է, որ նախքան Մարոկկո գալն Օբամաները եղել են Լիբերիայում, որտեղ ԱՄՆ-ի առաջին տիկինը կոչ է արել դեռահասներին ամեն ինչ անել դպրոցում մնալու ու ուսում ստանալու համար:
Տիկնոջ խոսքով՝ Լիբերիայում բնակվող կանանց ու աղջիկների միայն 37 տոկոսը կարդալ-գրել գիտի: Միշել Օբաման ընդգծել է, որ իր համար առանձնակի կարևորություն ունի հատկապես աղջիկների ուսման հարցը:
Աղբյուրը հավելում է, որ առաջին տիկնոջ այցի կապակցությամբ USAID-ն 27 մլն դոլարի նվիրատվություն է արել Լիբերիայի համար նախատեսված Girls Learn կրթական ծրագրին:


















