Նավթը թանկանում է Նորվեգիայից ստացվող լուրերի ֆոնին
Նավթի գինը երեքշաբթի օրը թանկանում է Նորվեգիայում սպասվող գործադուլի ֆոնին, որը կարող է կրճատել Արևմտյան Եվրոպայի ամենախոշոր արտադրողի հումքի արդյունահանումը: Այդ մասին են վկայում աճուրդների տվյալները, գրում է РИА Новости-ն:
Երևանի ժամանակով ժամը 08:21-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 1,24 տոկոսով՝ հասնելով բարելի համար 48,36 դոլարի, WTI ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը՝ 1.3 տոկոսով՝ հասնելով բարելի համար 46,93 դոլարի:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մոտ 750 նորվեգացիներ գազի և նավթի 7 հանքավայրերում պատրաստվում են շաբաթ օրվանից գործադուլ սկսել: Բողոքի պատճառն աշխատավարձի շուրջ վեճն է: Բանակցությունների վերջնական փուլն անցկացվելու է հունիսի 30-ին և հուլիսի 1-ին:










