Ես դեռ ողջ եմ. Էլիզաբեթ 2-րդը կատակել է իր ինքնազգացողության վերաբերյալ (տեսանյութ)

10:26 • 28.06.16

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Հյուսիսային Իռլանդիա կատարած այցի ժամանակ կատակել է իր ինքնազգացողության վերաբերյալ:


Ինչպես նշում է lenta.ru-ն, երկրի առաջին նախարարի տեղակալ Մարտին Մակգինեսը 90-ամյա միապետի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվել է վերջինիս առողջությամբ:


«Ամեն դեպքում ես դեռ ողջ եմ»,-կատակով պատասխանել է Էլիզաբեթ 2-րդը:  


Աղբյուրը հավելում է, որ Էլիզաբեթ 2-րդի այցը Հյուսիսային Իռլանդիա պայմանավորված է եղել հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի անցկացմամբ:

 

Հիշեցնենք, որ ընտրողների մեծ մասը` 51.9 տոկոսը, կողմ է քվեարկել Միացյալ Թագավորության` Եվրոպական միության կազմից դուրս գալուն:

 

 

 

Ես դեռ ողջ եմ. Էլիզաբեթ 2-րդը կատակել է իր ինքնազգացողության վերաբերյալ (տեսանյութ)