Տեխասում երկու բեռնատար գնացք է բախվել
19:33 • 28.06.16
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Փենհենդլ ավտոմայրուղու մոտակայքում երկու բեռնատար գնացք է բախվել:
Ինչպես հաղորդում է Breaking 911-ը` դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունների աշխատակիցները: Ականատեսների խոսքով` բախման վայրում բոց է բռնկվել:
Ներկա պահին գնացքների բախման պատճառը հայտնի չէ: Որոշ նախնական հաղորդումների համաձայն` բախումը հանդիպակաց է եղել:
Placeholder










