Սիրիայի և Թուրքիայի սահմանին մեքենա է պայթել. կա 10 զոհ, 9 վիրավոր
Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող Թել-Աբյադ քաղաքում չորեքշաբթի մեքենայի պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, նախնական տվյալների համաձայն`պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, ևս ինը մարդ վիրավորվել է:
Ահաբեկչական գործողությունն իրականացվել է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» կողմից վերահսկվող քաղաքում: Քրդական ուժերն արաբ դաշնակիցների աջակցությամբ Թել-Աբյադ քաղաքն անցյալ տարվա հունիսին ազատագրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից:










