Air Canada-ն 2 օրով չեղարկել է բոլոր չվերթները դեպի Ստամբուլի օդանավակայան

08:48 • 29.06.16

Կանադական Air Canada ավիաընկերությունը չեղարկել է բոլոր մոտակա չվերթները դեպի Ստամբուլի օդանավակայան` այնտեղ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, հայտնում է CTV-ն:



Աղբյուրը նշում է, որ ընկերությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ չվերթը, որը պետք է իրականացվեր երեքշաբթի Տորոնտոյի միջազգային օդանավակայանից դեպի Ստամբուլ, չեղարկվել է: Չեղարկվել է նաև չվերթը, որը պետք է չորեքշաբթի հետ մեկներ Կանադայի մայրաքաղաք:

 

Նախնական տվյալների համաձայն՝ Կանադայի ոչ մի քաղաքացի չի տուժել Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին 3 պայթյուն է տեղի ունեցել Աթաթուրքի անվան օդանավակայանի մուտքի, ելքի մոտ և կայանատեղիում: Վերջին տվյալների համաձայն` ահաբեկչության հետևանքով մահացել է 36 մարդ, ևս 147-ը վիրավորվել են: