Լոնդոնում կայացել է ընդդեմ Brexit-ի առաջին ցույցը (լուսանկարներ)

09:33 • 29.06.16

Լոնդոնի կենտրոնում երեքշաբթի օրն անցկացվել է առաջին մեծ ցույցն ընդդեմ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու: Մասնակցել է մի քանի հազար մարդ, փոխանցում է BBC-ի թղթակից Յուրի Վենդիկն իրադարձությունների վայրից:



«ԵՄ, մենք սիրում ենք քեզ, մենք չենք լքում»,- բացականչել են հավաքվածները հրապարակում:

 

Ցույցի նախաձեռնողները հայտարարել էին դրա մասին Facebook-ում, սակայն ավելի ուշ այն չեղարկել էին` անվտանգության նկատառումներով: Սոցկայքում ցույցի էջում նրանք գրել են, որ քանի որ գրանցվել է 50.000 մարդ, իսկ Թրաֆալգարի հրապարակը տեղավորում է ընդամենը 10.000 մարդու, քաղաքապետարանը և ոստիկանությունը, չնայած ամբողջ համակրանքին ցույցի գաղափարին, չեն կարողացել երաշխավորել մարդկանց անվտանգությունը:



Այնուամենայնիվ, ցույցը կայացել է: Նշված ժամին հրապարակում հավաքվել են տասնյակ ցուցարարներ, սակայն մարդիկ ավելացել են, և արդեն 1.5 ժամ անց հրապարակում եղել է մի քանի հազար մարդ:


Շաբաթ Brexit-ին դեմ քաղաքացիները մտադիր են մայրաքաղաքում բողոքի մեծ երթ կազմակերպել դեպի խորհրդարանի շենք:

Протестующие на постаменте колонны Нельсона
Фото с митинга