Կալիֆորնիայում ստորագրություններ են հավաքել մարիխուանան օրինականացնելու համար
Կալիֆորնիայի օրենսդիրները հաստատել են, որ ԱՄՆ-ի՝ բնակչության առումով խոշորագույն նահանգում բավականաչափ ստորագրություն է հավաքվել մարիխուանայի օրինականացման համար քվեարկություն անցկացնելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նահանգի քարտուղար Ալեքս Պադիլյան նշել է, որ այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը կանցկացվի նոյեմբերին:
Ներկայում 4 նահանգ` Կոլորադո, Վաշինգտոն, Ալյասկա և Օրեգոն, թույլատրում է մարիխուանայի ձեռքբերումն ու օգտագործումը փոքր չափաբաժիններով։
Օրինականացման կողմնակիցները ենթադրում են, որ իրենց նախաձեռնության հաջողության դեպքում 21 տարեկանից մեծ մարդիկ կկարողանան մինչև 30 գր մարիխուանա գնել մասնագիտացված խանութներում և անձամբ աճեցնել մինչև 6 բույս:










