Կանադայում բնակելի տուն է պայթել. կա մեկ զոհ (լուսանկարներ)
Կանադական Միսսիոսոգա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով բնակելի տունը հիմնահատակ քանդվել է և հարակից մի քանի տուն ևս վնասվել։
Ըստ CBC News-ի տվյալների՝ մեկ մարդ է զոհվել։ Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդում էր 9 տուժածների մասին։
Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։ Հարակից տների բնակիչները տարհանվել են։ Ընդհանուր առմամբ, պայթյունի հետևանքով վնասվել է 4 տուն։













