Կաուաի կղզու բնակիչները դեմ են Ցուկերբերգի առանձնատան շուրջ պատի կառուցմանը (լուսանկարներ, տեսանյութ)

10:33 • 29.06.16

Ամերիկյան Կաուաի կղզու բնակիչները դժգոհում են Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգից` իր առանձնատան և հանրային ավտոճանապարհի միջև պատ կառուցելու որոշման համար:

 

Գլխավոր պահանջն այն է, որ 1.8 մ բարձրությամբ քարե պատը փակում է վարորդների տեսարանը դեպի Խաղաղ օվկիանոս:



Աղբյուրը նշում է, որ շինարարությունը սկսվել է 6 շաբաթ առաջ:


«Նախկինում, երբ մենք անցնում էինք ճանապարհով, տեսնում էինք օվկիանոսը Ցուկերբերգի կալվածքի միջով: Պատն այժմ փակել է ամբողջ տեսարանը: Ոչ ոք չի սիրում նման փոփոխություններ»,- ասել է Ցուկերբերգի հարևան Մոկա Քրեյնը:



Նրա խոսքով՝ պատը սարսափեցնող տեսք ունի և կառուցվում է մեկ այլ` ընդամենը 1.2 մ բարձրությամբ պատի փոխարեն:



Տվյալ պատնեշը կառուցվում է առանձնատունն ավտոմեքենաների աղմուկից մեկուսացնելու նպատակով, բացատրել է միլիարդատիրոջ ներկայացուցիչ Լինդսի Էնդրյուսը:

 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ ըստ The Daily Mail-ի.

 Panorama: This is a view over the wall and shows the view passing locals were able to see before it was built
This is the six-foot tall stone wall Mark Zuckerberg is building around his $100million 750-acre retreat on the Hawaiian island of Kauai
 One resident estimated the wall was about six feet tall and that another existing wall on the property was only about four feet
Vacation: Facebook creator Mark Zuckerberg and his wife Priscilla head back onto the sand after enjoying an afternoon of surfing in Kauai, Hawaii in 2013 
Other neighbors said the wall was oppressive, blocks breezes and views and 'doesn't feel neighborly'
Remote: An aerial shot of the 750 acres of the Kahu'aina plantation, as well as the 393 acres of Pila'a Beach, which Zuckerberg snapped up to add to his property empire

 

Կաուաի կղզու բնակիչները դեմ են Ցուկերբերգի առանձնատան շուրջ պատի կառուցմանը (լուսանկարներ, տեսանյութ)