Առաջին iPhone-ը թողարկվել է 9 տարի առաջ.ահա թե ինչպիսի տեսք ունեին առաջին նախատիպերը (լուսանկարներ)
Apple ընկերությունն իր առաջին iPhone-ը թողարկել է 9 տարի առաջ, սակայն վերջնական տեսքով արտադրված iPhone-ը, որը ներկայացվել էր 2007-ին, նմանություն չուներ նախատիպերից շատերին, որոնք նախագծվել էին ամերիկյան ընկերության «կուլիսների ետևում»:
Տեխնոլոգիական հսկայի առաջադեմ սմարթֆոնի նախնական դիզայնի էսքիզներից մի քանիսը ներկայացնում է Business Insider-ը: Նախնական դիզայնով նախագծերը գաղտնազերծվել էին ոչ ավելի վաղ, քան 2012-ին:
Ինչպես երևում է հրապարակված լուսանկարներում, նախնական դիզայնում սմարթֆոնները բավականին ծանր և ընդգծված անկյուններով են եղել, որը ոչ մի նմանություն չունի ներկայիս հարթ անկյուններով ու հաճելի տեսքով սմարթֆոնի դիզայնի հետ:

















