Պարզվել է Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության զոհերից 27-ի ինքնությունը

11:56 • 29.06.16

Պարզվել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունների հետևանքով 36 զոհերից 27-ի ինքնությունը: Այդ մասին հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը:

 

Նրանցից 26-ը Թուրքիայի քաղաքացի են, մեկը՝ Ուկրաինայի քաղաքացի: 13 մարմին արդեն հանձնվել է հարազատներին:

 

Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 147 մարդ:

 

Նշենք, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում երեկ երեք պայթյուն է տեղի ունեցել։ 

 

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքով՝ ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Պարզվել է Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության զոհերից 27-ի ինքնությունը