Ղազախստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է ընտրվել

08:51 • 29.06.16

Ղազախստանն ընդգրկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների կազմում` 2 տարի ժամկետով` սկսած 2017թ. հունվարի 1-ից:


Գլխավոր ասամբլեայում քվեարկության ժամանակ Ղազախստանը ստացել է 138 երկրների աջակցությունը, իսկ նրա գլխավոր մրցակիցը` Թաիլանդը, ՄԱԿ-ի 55 երկրների աջակցությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:



ԱԽ-ի նոր անդամներ են դարձել նաև Շվեդիան, Եթովպիան և Բոլիվիան: Հինգերորդ տեղի համար պայքարում են Իտալիան և Նիդեռլանդները, նրանց վերաբերյալ քվեարկությունը կկայանա ավելի ուշ:



ԱԽ-ի կազմում ներառված է 5 մշտական անդամ, որոնք ունեն վետոյի իրավունք` Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Եվ կան 10 ոչ մշտական անդամներ, որոնք ընտրվում են Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2 տարի ժամկետով: