Մարգարյան ծննդատանը նորածին չի մահացել, նա եղել է մեռելածին

14:15 • 29.06.16

Մայրաքաղաքի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում՝ Մարգարյան ծննդատանը այսօր՝ հունիսի 29-ին, նորածին չի մահացել, երեխան եղել է մեռելածին:  

Tert.am -ի հետ զրույցում այս մասին հայտնեցին կենտրոնից: 

Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ ամուսինը հղի կնոջը տեղափոխել է Մարգարյան հիվանդանոց և որոշ ժամանակ անց տեղեկացվել է, որ նորածինը մահացել է: