Facebook-ի News Feed-ում լուրերի փոխարեն ավելի շատ կցուցադրվեն ընկերներից ստացվող ծանուցումները
Facebook սոցիալական ցանցը չորեքշաբթի հայտարարել է նորությունների ծանուցման բաժնում փոփոխություններ անելու մասին:
Ինչպես ներկայացնում է poynter.org կայքը, նոր փոփոխությունը հնարավոր է դարձնում ընկերների և ընտանիքի անդամների առաջնահերթությունը լրատվական կազմակերպությունների նկատմամբ: Այս փոփոխությունը նվազեցնում է դեպի լրատվական կայքեր ուղղորդման և հղումների քանակը:
Փոփոխության մասին հաղորդվել է սոցցանցի բլոգում տեղադրված ուղերձում, որում նշվում է, որ «օգտատերերին անհանգստացնում է ընկերներից ստացվող կարևոր ծանուցումների անհետացումը»: Տվյալ փոփոխությունը կգործարկվի առաջիկա շաբաթների ընթացքում:










