Նուբարաշենում 20-ամյա զինծառայող է ջրահեղձվել, որը մեկ օրից պետք է զորացրվեր

14:37 • 29.06.16

Հունիսի 29-ին` ժամը 12:38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն պալիգոնների մոտ քաղաքացի է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական խմբերը, հատուկ ջրափրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:


Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը ջրահեղձ եղած քաղաքացին Արթիկ քաղաքի բնակիչ, 20-ամյա Էդգար Չախլյանն էր, որը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում և վաղը նա պետք է զորացրվեր տուն:


Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am–ի հետ զրույցում հաստատեց, որ խեղդված երիտասարդը զինծառայող է։


Tert.am-ի հարցին, թե հնարավո՞ր է գործ հարուցվի զինվորի խեղդվելու առթիվ, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանն ասեց, թե ամեն ինչ էլ կարող է լինել, սակայն այս պահին չի կարող պատասխանել այդ հարցին: