ՌԴ ԱԻՆ-ը Երևան կտեղափոխի ՌԴ-Վրաստան սահմանում գտնվող Հայաստանի 147 քաղաքացիների
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության օդանավերը Երևան կտեղափոխեն Հայաստանի 147 քաղաքացիների, որոնք սելավի պատճառով մնացել են Ռազմավիրական ճանապարհի Վերին Լարս անցակետում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսկովկասյան տարածաշրջանային կենտրոնը:
Սելավահոսքն սկսել է հունիսի 23-ին Դևդորակի կիրճում՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղում: Երթևեկությունը փակվել է: Հաղորդվել է, որ ճանապարհի նորոգումը կտևի մոտավորապես 20 օր: Հունիսի 28-ի տվյալներով՝ ուղևորվելու թույլտվության էին սպասում 240 ավտոմեքենաներ:
«Այսօրվանից Ռուսաստանի ԱԻՆ-ը պլանավորում Է սկսել Հայաստանի այն քաղաքացիների փոխադրումը, որոնք Վրաստանի տարածքում սելավի պատճառով արգելափակված վիճակում են հայտնվել Ռազմավիրական ճանապարհի Վերին Լարս սահմանային անցակետում: Տեղափոխումը կիրականացվի օդանավերով: Ընդամենը պլանավորվում Է Երևան տեղափոխել 147 մարդու»,-ասված է հաղորդագրության մեջ:










