Ինքնասպանության փորձ՝ Երևանում

05:29 • 29.06.16

Հունիսի 29-ին, ժամը 03.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամուրջից երիտասարդ տղամարդը փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը։

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայր ժամանած փրկարարները ինքնասպանություն գործող քաղաքացի չեն նկատել:

Ոստիկանները կամրջի մոտակայքում նկատել են կասկածելի վարքագծով 1990 թ. ծնված Դ. Տ.-ին, ում տեղափոխել են ոստիկանության կենտրոնականի բաժին: