Տեխասում երկու գնացք է բախվել. երեք մարդ անհետ կորած է  

05:40 • 29.06.16

 

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում երկու գնացքների բախման հետևանքով մեկ մարդ տուժել է և երեքը անհետ կորած է համարվում, հաղորդում է The Associated Press-ը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, բախումը տեղի է ունեցել երեքշաբթի։ Ենթադրաբար գնացքները պատկանում են BNSF Railway ընկերությանը։ Բախումից հետո բռնկում է տեղի ունեցել։  

Ըստ գործակալության տվյակների՝ գնացքների բախումը տեղի է ունեցել Փենհենդլ քաղաքի մերձակայքում։ Ինչպես հաղորդել է ընկերության ներկայացուցիչ Ջո Ֆրոսթը՝ յուրաքանչյուր գնացքում եղել է երկու մեքենավար, որոնցից մեկին հաջողվել է նախքան բախումը դուրս ցատկել։ Ավելի ուշ նրան տեղափոխել են հիվանդանոց։  


«Ես չեմ հիշում, ինչպես կարողացա ողջ մնալ։ Դա սարսափելի էր։ Ես գնացքների շատ վթարներ եմ տեսել, բայց երբեք նման բան չէի տեսել»,- հայտարարել է ականատեսներից մեկը։

Տեխասում երկու գնացք է բախվել. երեք մարդ անհետ կորած է