Ուկրաինայի արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր զոհվել է 9.449 մարդ. ՄԱԿ

14:29 • 29.06.16

Ուկրաինայի արևելքում հակամարտության ընթացքում (2014 թվականի ապրիլից սկսած) զոհվել է 9.449 մարդ, 21.643 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է ТАСС-ը:

 

Այդ մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝  մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 32-րդ նիստին:

 

Նրա խոսքով՝ կրկին առկա է հակամարտության սրման մեծ վտանգ:

 

«Հակամարտությունը կրկին անցնում է էսկալացիայի փուլ։ Մայիսի 15-ից քաղաքացիական բնակչության շրջանում գրանցված բոլոր զոհերի կեսը մահացել են ականանետներով և հաուբիցներով գնդակոծման հետևանքով: Դրանք զինատեսակներ են, որոնց օգտագործումը հակամարտության գոտում արգելված է Մինսկի համաձայնագրերով»,- ընդգծել է նա: