Սիրիացի փախստականն իր գնած պահարանում 150 000 եվրո է գտել և վերադարձրել տիրոջը
Սիրիացի փախստականն իր գնած պահարանում 150 000 եվրո է հայտնաբերել և վերադարձրել է այն օրինական տիրոջը:
Ինչպես նշում է Euromag-ը, երիտասարդը չի յուրացրել ուրիշի փողերը, քանի որ դա հակասում է իր կրոնական համոզմունքներին:
Սիրիացին, ում անունը Մուհանադ է, խոշոր չափի գումարը հայտնաբերել է Գերմանիայի Մինդեն դաշնային շրջանում նոր բնակարան տեղափոխվելուց մի քանի օր անց:
Իր նոր կացարանը ներգաղթյալը կարողացել է կահավորել հիմնականում բարեգործական կազմակերպություններից ստացված գումարով: Նրա գնած կահավորանքի շարքում էլ եղել է հին զգեստապահարանը:
Այն մաքրելիս 25-ամյա սիրիացին գաղտնի պահարան է գտել, որում 100 000 եվրո արժողությամբ բանկային ավանդների կտրոններ են գտնվել, ինչպես նաև՝ 50 000 եվրո կանխիկ գումար:













