Bombardier-ը ներկայացրել է Can-Am Spyder 2017 եռացիկլը (լուսանկարներ)
Կանադական Bombardier կոնցեռնը ներկայացրել է նոր Can-Am Spyder 2017 եռացիկլը, որը համալրված է ավստրիական արտադրության Rotax 1330 115 ձիաուժ հզորությամբ եռագլան շարժիչով:
Ինչպես նշում է lenta.ru-ն, նորույթը հասանելի կլինի 3 գունային տարբերակով` Pure Magnesium Metallic, Oxford Blue Metallic, Circuit Yellow Metallic: Հայտնի է, որ եռացիկլերը վաճառքում կհայտնվեն օգոստոսին` 21.249 դոլար գնով:
Աղբյուրը հավելում է, որ Bombardier-ն այս դասի եռացիկլերն արտադրում է 2007թ. ի վեր` տարատեսակ ձևափոխումներով: Ներկայում այս փոխադրամիջոցներից արտադրվել է ավելի քան 100.000 օրինակ:












