Ռուսների փոխարեն ես Էրդողանին չէի վստահի. թուրքերը 2 երկրի միջև հարաբերությունների «ջերմացման» մասին

18:45 • 30.06.16

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո նախօրեին հանձնարարել էր չեղարկել Թուրքիա այցելելու արգելքը, որը սահմանվել էր որպես պատժամիջոց Թուրքիայի նկատմամբ ռուսական Սու-24 օդանավը խոցելու համար:

Այս նորության ֆոնին Газета.Ru-ն զրուցել է թուրք և ռուս քաղաքացիների հետ` հասկանալու, թե ինչպես են նրանք վերաբերվում երկու երկրի միջև հարաբերությունների անսպասելի «ջերմացմանը»:

Թուրքիայի քաղաքացիները նշել են, որ հակված են երկու երկրի միջև հարաբերությունների «սառեցման» համար մեղադրելու իրենց երկրի ղեկավարությանը: «Էրդողանը երբևէ ղեկավարած ամենավատ նախագահն է: Ցավոք, նա դեռ ողջ է: Կարծում եմ՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ մեկ այլ երկրների հետ մենք կայուն հարաբերութուններ չենք ունենա, քանի դեռ նա կմնա իշխանության գլխին: Պուտինը խելացի նախագահ է, իսկ Էրդողանն արտաքին քաղաքականության ոլորտում բավականին հիմարաբար է իրեն պահում: Եթե ես ռուս լինեի, Էրդողանին չէի վստահի», - ասել է Газеты.Ru-ի զրուցակիցներից մեկը:

Ինչ վերաբերում է ռուս քաղաքացիներին, պարբերականի փոխանցմամբ, նրան  աններդաշնակության զգացում ունեն` կապված ռուս-թուրքական հարաբերություններում այդչափ անախորժությունների հետ: