Լարսի փակ անցակետում մնացած քաղաքացիները առանց ավտոմեքենաների ժամանեցին Երևան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում այսօր վայրէջք կատարեց Լարսի անցակետի փակման հետևանքով հայրենիք մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 144 քաղաքացուց բաղկացած ինքնաթիռ:
Դեռևս հունիսի 23-ից Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատվածն ամբողջովին փլուզվել էր, ինչի պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Մարդիկ, ովքեր վերադարձել են Հայաստան, տեղափոխվել են ԱԻՆ կողմից տրամադրված ինքնաթիռների կողմից՝ թողնելով, սակայն, իրենց մեքենաները Լարսում:
Մարդիկ պատմում են, որ իրենց խոստացել են մեքենաները շուտով ուղարկել Հայաստան:
Մանրամասները Tert.am-ի տեսանյութում։










