Porsche-ն ներկայացրել է նոր Panamera-ն (լուսանկարներ)
Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է 2-րդ սերնդի Panamera մոդելը, որն ամբողջովին այլ դիզայն ունի նախորդ տարբերակի համեմատ:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, նորույթը սպորտային կուպեի ու լյուքս դասի սեդանի տպավորիչ համադրություն է:
Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա հայտնի է, որ այն համալրված է 440-550 ձիաուժ հզորությամբ երկտուրբո շարժիչով:
Մեքենայի գինը սկսվում է 80.000 դոլարից:














