Միշել Օբաման դուստրերի հետ մեկնել է Մադրիդ, որտեղ խոսել է կանանց և աղջիկների իրավունքների մասին (լուսանկարներ)

23:44 • 30.06.16

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, գտնվելով Իսպանիայի մայրաքաղաքում, հանդես է եկել ելույթով, որում նշել է, որ աղջիկներն ու տղաները ողջ աշխարհում կրթություն ստանալու հավասար հնարավորություններ պետք է ունենան, մինչդեռ շատ երկրներում մինչ օրս պահպանվում է գենդերային անհավասարությունը: 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Միշել Օբամայի ուղևորությունը Մադրիդ տեղի է ունենում «Թույլ տանք աղջիկներին սովորել» (Let Girls Learn) ծրագրի հետ կապված շրջագայության շրջանակներում: Այս ուղևորության ընթացքում նրան ուղեկցում են իր դուստրերը` Մալիան և Սաշան, ինչպես նաև մայրը`Մերիան Ռոբինսոնը: Նրանք արդեն հասցրել են լինել Լիբերիայում և Մարոկկոյում:

«Հորը գովաբանում են, երբ նա փոխում է երեխայի տակաշորը, իսկ մորը վիրավորում են, երբ նա մինչև ուշ երեկո մնում է աշխատավայրում: Կանայք ավելի քիչ են ստանում նույն աշխատանքը կատարելու դիմաց: Պետք փոխել սրտերն ու մտքերը, և դուք դա կարող եք անել, դա ձեր սերնդին ուղղված մարտահրավերն է», -ասել է տիկին Օբաման` ելույթ ունենալով իսպանական համալսարանների ուսանողուհիների առաջ: