Խորվաթիան մետաղական պատնեշ է տեղադրում Սերբիայի հետ սահմանին
Խորվաթիայի ոստիկանությունը սկսել է Սերբիայի հետ սահմանի հատվածներից մեկում պատնեշ տեղադրել՝ երկրի տարածք ներգաղթյալների հնարավոր անցումը կանխելու համար, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Խորվաթիայի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Խորվաթական HRT հեռուստաալիքը հստակեցրել է, որ խոսքը փշալարերի մասին չէ, այլ երկու մետր բարձրությամբ մետաղական պատնեշի:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պատնեշի տեղադրման պատճառը 700 ներգաղթյալներն են, որոնք հնարավորության են սպասում սահմանի սերբական կողմից Խորվաթիա մտնելու համար:










