ՆԱՍԱ-ն տիեզերական «հրավառության» կադր է ֆիքսել (լուսանկար)
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի Hubble տիեզերական գերհզոր աստղադիտակը ֆիքսել է բացառիկ «հրավառության» կադր, գրում է The Verge-ը` մանրամասնելով, որ դա իրականում Kiso 5639 գալակտիկայում նոր աստղի «ծնվելու» պահն է:
Աղբյուրը նկատում է, որ ստացված պատկերը նման է մութ երկնակամարում գեղեցիկ հրավառության տեսարանի:
«Kiso 5639 գալակտիկան ընդլայնվում է` կլանելով հարևանությամբ գտնվող գազերը: Սա զարգացման այն փուլն է, որով անցնում են բոլոր գալակտիկաները` այդ թվում նաև մերը` Ծիր Կաթինը»,-նշել է ՆԱՍԱ-ի հետ համագործակցող հետազոտող Դեբրա Էլմգրինը:











