Շվեդիայում փորձարկում են առաջին էլեկտրաֆիկացված ավտոմայրուղին
Շվեդական Scania բեռնատար ավտոմեքենաներ արտադրող ընկերությունն ու գերմանական Siemens ընկերությունը որոշել են կառուցել աշխարհում առաջին էլեկտրաֆիկացված ճանապարհը՝ օգտագործելով Ստոկհոլմի հյուսիսում գտնվող ավտոմայրուղու չորս կիլոմետրանոց հատվածը, հաղորդում է Euromag.ru-ն։
Այժմ eHighway կոչվող ճանապարհն օգտագործվում է որպես շարժման ընթացքում լիցքավորվող էլեկտրական բեռնատարների համար նախատեսված փորձարկման տարածք։
Նշվում է, որ տվյալ տեխնոլոգիան դեռ փորձնական փուլում է գտնվում։ Ապագայում այն հատուկ կառուցվածք ունեցող բեռնատարներին թույլ կտա շարժման էներգիան ստանալ հոսանքընդունիչից։
Փոխադրամիջոցն էներգիա կստանա մինչև 90 կմ/ժ արագությամբ շարժվելու ընթացքում։ Էլեկտրաֆիկացված մայրուղուց դուրս գալու դեպքում փոխադրամիջոցը կանցնի վառելիքի օգտագործման ռեժիմին։










