Բրիտանացին ցանկացած կողմ թեքվող անիվներ է ստեղծել (տեսանյութ)
Բրիտանացի Ուիլյամ Լիդիարդը ստեղծել է ցանկացած կողմ թեքվող բացառիկ անիվներ, որոնց շնորհիվ մեքենան կարող է առանց որևէ սահմանափակման շարժվել տարբեր ուղղություններով:
Ինչպես նշում է motor.ru-ն, նորարարական անիվները տեղադրվել են Toyota Echo կուպեի վրա: Լիդիարդը նշել է, որ ի տարբերություն նմանատիպ այլ անիվների, որոնք կիրառվում են ծանր տեխնիկայի դեպքում, իր ստեղծած անիվների տեղադրման համար մեքենան ձևափոխելու կարիք չկա:
Բրիտանացու խոսքով՝ այս անիվները կարող են ծառայել ցանկացած ճանապարհային ու եղանակային պայմաններում, դրանք իրենց տեխնիկական բնութագրով չեն տարբերվում սովորական անիվներից:
Աղբյուրը մանրամասնում է, որ Լիդիարդն իր ստեղծած տեխնոլոգիայի գաղտնիքը հրաժարվել է հրապարակել: Նա հույս է հայտնել, որ ապագայում կկարողանա գտնել լուրջ գործընկեր իր գյուտը զանգվածային արտադրության հանելու համար:

՛










