118 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ԱՄՆ-ում

16:43 • 01.07.16

American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որում 118 ուղևոր է եղել և անձնակազմի վեց անդամ, կոշտ վայրէջք է կատարել Ֆլորիդա նահանգի Փալմ-Բիչի միջազգային օդանավակայանում, հայտնում է РИА Новости-ն:

 

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան:

 

A319 ինքնաթիռը Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքից մեկնել է Փալմ-Բիչ: Ինչպես հայտնել է ավիափոխադրողի ներկայացուցիչ Ռոս Ֆայնստայնը, խնդիրը տեղի է ունեցել շասսիի աշխատանքում: Նրա խոսքով՝ վայրէջքը բարեհաջող է անցել, ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ մեկ չի տուժել:

 

Միջադեպից հետո ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է ինքնաթիռի օգտագործումը և չեղարկել է Ֆիլադելֆիայի ուղղությամբ չվերթը: