Ավստրիայում չեղարկել են նախագահական ընտրությունների արդյունքները

15:53 • 01.07.16

Ավստրիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է նախագահական ընտրությունների արդյունքները, հաղորդում է The Washington post-ը։

 

Ավստրիայի նախագահական ընտրություններն անցկացվել էին 2016 թվականի մայիսին, որոնց արդյունքում հաղթել էր Կանաչների կուսակցության նախկին ղեկավար Ալեքսանդր Վան դեր Բելենը։ 

 

Արդյունքները վիճարկել էր Ավստրիայի ազատության կուսակցությունը, որի կողմից առաջադրվել էր պարտված թեկնածու Նորբերթ Հոֆերը։

 

Հարցումների արդյունքների համաձայն՝ պետք է հաղթեր Հոֆերը, բայց ձայների հաշվարկը ցույց է տվել, որ հաղթել է Վան դեր Բելենը։ Ազատության կուսակցությունը կասկածներ է ունեցել փոստային քվեարկության ընթացքում անարդարությունների վերաբերյալ և բողոքարկել է ընտրությունների արդյունքները։

 

Սպասվում է, որ ընտրությունների նոր փուլն անցկացվելու է 2016 թվականի աշնանը։