Բելառուսն ազատվում է թղթադրամների զրոներից
Բելառուսում անցկացվում է երկրի պատմության մեջ ազգային արժույթի ամենամասշտաբային դենոմինացիան, գրում է korrespondent.net-ը:
Շրջանառության մեջ են մտնում 5, 10, 20, 50, 100, 200 և 500 արժողությամբ նոր թղթադրամներ:
Այդկերպ, եթե երկրի քաղաքացու հաշվին ավելի վաղ 8 միլիոն բելառուսական ռուբլի է եղել, այժմ նրա մոտ կլինի 800 նոր ռուբլի: Այսինքն՝ հին բելառուսական թղթադրամները և մետաղադրամները կփոխարինվեն նոր թղթադրամներով՝ 10000:1 հարաբերակցությամբ:
Բելառուսի թղթադրամները կփոխեն նաև դիզայնը:










