Ավտոպիլոտով Tesla ավտոմեքենան առաջին անգամ մահացու վթարի է ենթարկվել

05:16 • 01.07.16

Մայրուղիների վրա անվտանգ երթևեկության  ամերիկյան ազգային վարչությունը (NHTSA) սկսել է  Tesla Model S մոդելի 25 հազար ավտոմեքենաների ստուգում, այն բանից հետո, երբ այդ մաքենայի մասնակցությամբ մահացու վթար է գրանցվել։  2015թ-ի արտադրության ավտոմեքենան միացրած ավտոպիլոտով է տեղաշարժվել, հաղորդում է Reuters-ը։

Tesla Motors-ի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ նման ավտովթար տեղի է ունենում առաջին անգամ։  

Ավտոմեքնան բախվել է բեռնատարի ետևում ամրացված վագոնի հետ, որն ընթանում էր մայրուղիով։  Վարորդն ու համակարգչային համակարգը չեն նկատել բեռնատարին ամրացված վագոնը։ Նշվում է, որ ավտոմեքենայի դիմային հատվածը բախվել է վագոնի ստորին հատվածին։

Ընկերությունն ընդգծել է, որ վտոպիլոտի համակարգը դեռ փորձարկման փուլում է և պահանջվում է, որ վարորդը ձեռքերը պահի ղեկի վրա։ Ավտոմեքենան կանգնում է, եթե մարդը շեղվում է ղեկավարումից։ Սակայն վարորդը պետք է ուշադրությունը չկորցնի։

Ավտոպիլոտով Tesla ավտոմեքենան առաջին անգամ մահացու վթարի է ենթարկվել