Երևանի Գ.Նժդեհի փողոցի բնակարաններից մեկում 65-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

23:02 • 01.07.16

Հուլիսի 1-ին՝ ժամը 20։01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 27/2 շենքի 49-րդ բնակարանի տարեց բնակիչն ընկել է սանհանգույցում և չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են սանհանգույցի դուռը. ներսում՝ հատակին ընկած, հայտնաբերվել է 1951թ. ծնված Ա. Ն.-ի դին: