Արքայադուստր Դիանայի և Չարլզի հարսանեկան ալբոմն աճուրդի է հանվել (լուսանկարներ)

09:52 • 01.07.16

RR աճուրդի տունը սեպտեմբերի 24-ին վաճառքի կդնի արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի հարսանեկան լուսանկարները, որոնք ներկայացված են ալբոմում, գրում է buro247.ru-ն:

 

«Արքայազն Չարլզի և Դիանա Սփենսերի հարսանիքից պաշտոնական հուշանվերը» վաճառքի է դրվել RR աճուրդի տան կողմից 2500 դոլար նախնական գնով:

 

32 էջանոց ալբոմը, որը թողարկվել է 1981թ. հուլիսի 29-ին հարսանիքի պատվին, այժմ գտնվում է լավ վիճակում: «Եվ ամենակարևորը, որ բրիտանական այդ հուշանվերն արժեքավոր է դարձնում, Լեդի Դիի ստորագրությունն է»,- նշել են աճուրդի տանը:

 



Свадебный альбом Дианы и Чарльза выставлен на аукцион (фото 1)
Свадебный альбом Дианы и Чарльза выставлен на аукцион (фото 2)
Свадебный альбом Дианы и Чарльза выставлен на аукцион (фото 3)
Свадебный альбом Дианы и Чарльза выставлен на аукцион (фото 4)
Свадебный альбом Дианы и Чарльза выставлен на аукцион (фото 5)
Свадебный альбом Дианы и Чарльза выставлен на аукцион (фото 6)