Ես, օրինակ, չէի կատարի գործարքը, որովհետև շատ մեծ ռիսկ կա. Գագիկ Խաչատրյանը տղաների առանձնատան մասին
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է իր տղաների՝ Լոս Անջելեսի շքեղ առանձնատան ձեռք բերման միջոցներին: Նա նշեց, որ իր տղաները զբաղվում են բիզնեսով, և որտեղ նպատակահարմար են գտնում շահույթ ստանալու համար, այնտեղ էլ անում են:
«Դրանք բոլորը կատարված են վարկային միջոցներով, և շահույթ են ստացել, որը ներդրվում է Հայաստանում, ինչպես նաև բիզնեսի այլ ճյուղերում: Բիզնեսն իր օրենքներն ունի: Բոլորը վարկային ծրագրերով են իրականացվում, իսկ վարկային ծրագրերով շատ մեծ ռիսկեր կան նման գործարքներ կատարելիս: Ես, օրինակ, չէի կատարի, որովհետև շատ մեծ ռիսկ կա»,-ասաց նա:










