Նոբելյան մրցանակակիրները Greenpeace-ին կոչ են արել հանդես չգալ ԳՄՕ-ի դեմ
Նոբելյան մրցանակի ավելի քան 100 գիտնական-դափնեկիր դիմել է Greenpeace կազմակերպությանը՝ կոչ անելով դադարեցնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) դեմ պայքարը, հաղորդում է Reuters-ը։
«Ժամանակը եկել է և հիմա մենք գիտենք, որ դրանք անվտանգ են։ Պարտադիր չէ, որ հիմնական մեթոդները բերեն բացասական հետևանքների»,- հայտարարել է Նոբելյան մրցանակաբաշխության դափնեկիր, բրիտանացի կենսաքիմիկոս և մոլեկուլային կենսաբան Ռիչարդ Ռոբերթսը։
Գիտնականները հատկապես մատնանշել են գենետիկորեն մոդիֆիկացված բրնձի օգտակարությունը, որը բետա-կարոտին է պարունակում։ Նյութը թույլ է տալիս կանխել վիտամին A-ի պակասի հետ կապված հիվանդությունները։ Նման հիվանդությունները հիմնականում հանդիպում են զարգացող երկրներում։
Greenpeace-ի էկոլոգները ակցիան գովազդային հնարք են անվանել։ Կազմակերպության ներկայացուցիչները համարում են, որ գիտնականների մամուլի-ասուլիսը կարող է կապված լինել ԱՄՆ-ի սենատում նոր օրենքի՝ գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների մակնշման քննարկումների հետ։
Greenpeace-ի տվյալներով, գենետիկորեն մոդիֆիկացված բրինձը բերում է նրան, որ զարգացող երկրների բնակչությունը այլև չի կարողանա ավանդական բրնձի տեսակներ օգտագործել։ Էկոլոգները համարում են, որ սովի խնդրի լուծման համար հարկավոր է այլընտրանքային որոշումներ առաջարկել։










